Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունում հե­տաքրքիր զարգացումներ են տեղի ու­նենամ:
 
Նախորդ ամսվա վերջերին՝ մայիսի 26-ին, մաքսային ծառայության Շիրակի տա­րածքային մաքսատանն աղմկահարույց ձերբակալություն տեղի ունեցավ: Ձերբա­կալվեց «Բավրա» մաքսակետի պետ Երեմ Սարգսյանը, որը մեղադրվեց կաշառակե­րության մեջ:
 
Հետաքրքիրն այն է, որ Երեմ Սարգսյանի անունը կոռուպցիոն սկանդալային գոր­ծարքների մեջ շրջանառվում էր նաև ավելի վաղ, սակայն այն հանրությանը պաշտո­նական մակարդակով հասանելի դարձավ հետո, երբ մաքսային ծառայու­թյան Շիրակի տարածքային պետը՝ Կարեն Մանուկյանը, ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից և գլխամասային կառույցում նշանակվեց մաքսասակագնային վարչու­թյան պետի տեղակալ:

Գյումրիում շրջանառվող տեղեկություն­ների համաձայն՝ Կարեն Մանուկյանն ազ­գակցական կապեր ունի ՀՀԿ-ական, նախ­կին ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի հետ:

Այժմ մաքսային ծառայության Շիրակի տարածքային պետի պաշտոնում Կարեն Մանուկյանին փոխարինում է երևանաբնակ Սուրեն Ղազարյանը: Նա 2014 թվականից մինչև  2017 թվականը զբաղեցնում էր Ակցիզային հարկով հարկվող մասնագիտաց­ված մաքսատան պետի պաշտոնը: Այս ոլորտում է 2003 թվականից»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել