10:25 , 10 հունիս, 2017
Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենամ:
Նախորդ ամսվա վերջերին՝ մայիսի 26-ին, մաքսային ծառայության Շիրակի տարածքային մաքսատանն աղմկահարույց ձերբակալություն տեղի ունեցավ: Ձերբակալվեց «Բավրա» մաքսակետի պետ Երեմ Սարգսյանը, որը մեղադրվեց կաշառակերության մեջ:
Հետաքրքիրն այն է, որ Երեմ Սարգսյանի անունը կոռուպցիոն սկանդալային գործարքների մեջ շրջանառվում էր նաև ավելի վաղ, սակայն այն հանրությանը պաշտոնական մակարդակով հասանելի դարձավ հետո, երբ մաքսային ծառայության Շիրակի տարածքային պետը՝ Կարեն Մանուկյանը, ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից և գլխամասային կառույցում նշանակվեց մաքսասակագնային վարչության պետի տեղակալ:
Գյումրիում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Կարեն Մանուկյանն ազգակցական կապեր ունի ՀՀԿ-ական, նախկին ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի հետ:
Այժմ մաքսային ծառայության Շիրակի տարածքային պետի պաշտոնում Կարեն Մանուկյանին փոխարինում է երևանաբնակ Սուրեն Ղազարյանը: Նա 2014 թվականից մինչև 2017 թվականը զբաղեցնում էր Ակցիզային հարկով հարկվող մասնագիտացված մաքսատան պետի պաշտոնը: Այս ոլորտում է 2003 թվականից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: