«Armtimes.com-ին տեղեկություն է հասել, որ Շիրակի մարզպետարանում աշխա­տակիցների զգալի մասը, և հատկապես ՀՅԴ-ականները խորը ընկճախտի մեջ են, կառույցում «սուգ» է:
Պատճառը Շիրակի մարզպետի առաջիկա փոփոխությունն է ՀՅԴ- ականների համար կուսակցության էլիտայի կտրուկ որոշումն անակն­կալ է եղել: Խոսվում է, որ Երևանից ժամանող մարզպետն ավելի շատ մտահոգություն է առաջացրել որոշ կուսակից ընկերների համար, քան՝ ՀՀԿ-ականների: Շիրակի մարզպե­տարանի աշխատակազմը փոր­ձում է դիվանագիտորեն թաքցնել լարված իրավիճակը: Սակայն միա­ժամանակ անհասկանալի է, թե ինչ մտավախություն կա մեկ այլ կուսա­կից ընկերոջ հետ աշխատելուց: Սրան զուգահեռ բարձր է մարզ­պետի աթոռը Արթուր Խաչատր­յանին զիջող Հովսեփ Սիմոնյանի տրամադրությունը: Վերջինս Armtimes.com -ի հետ զրույցում նշում է, որ մարզպետի փոփոխությունը իր գործընկերներին չի ուրախացրել, տխրողներ կան, բայց ինքը հոր­դորել է իր կուսակից ընկերոջից չկաշկանդվել:

Սիմոնյանն ասում է, որ առաջի­կայում նոր աշխատանք են առա­ջարկելու: Պաշտոնն անհայտ է, թեև աշխատավայրը, ըստ նրա, Երև­անում է: «Ինձ նոր պաշտոն են առաջարկելու, որը շատ կարճ ժա­մանակում պարզ է լինելու, թե ինչ է»,- ասում է Շիրակի դեռևս գործող մարզպետը և ավելացնում, որ ինչ ոլորտում էլ աշխատանք առաջար­կեն, խնդիրներ չի ունենա, քանի որ մարզպետի պաշտոնը փոխկա­պակցված է եղել բոլոր ոլորտների հետ: Հովսեփ Սիմոնյանը դժվարա­նում է պատասխանել, թե մարզպե­տի փոփոխությունը հանրապետու­թյան աղքատ մարզին ինչ է տալու:

«Ժամանակը ցույց կտա, թե փո­փոխությունը ինչ է տալու, բայց ես կուզենայի, որ փոփոխության արդ­յունքում ավելի մեծ հաջողություն­ներ ունենանք: Դա մեր բոլորի հաջո­ղությունը կլինի: Պետք է բոլորս նոր մարզպետի կողքին լինենք, որ նա կարողանա լավ աշխատել»,- կար­ծում է Սիմոնյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել