«Դպրոցների օպտիմալացման թեման ամենազգայուններից է ու, թերևս, ամենաշատ քննարկվածը, որովհետև, ի տարբերություն այլ ոլորտների, կրթության ոլորտի շահառուները թվով ամենամեծն են: Հայաստանում համարյա չկա ընտանիք, որ դպրոցի հետ կապ ունեցող որևէ անդամ չունենա: Ընդ որում, խնդիրը առավել ցավոտ են ընկալում գյուղական

համայնքներում: Վերջերս դրամատուրգ Կարինե Խոդիկյանը իրավացիորեն հայտարարել է, թե դպրոց փակելը համարժեք է գյուղը փակելուն: Նույն մտահոգությունը բարձրաձայնել է նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: «Գյուղեր կան, որ ուղղակի չես կարող փակել դպրոցները: Օրինակ՝ Շիրակի մարզում ձմռանը ճանապարհները փակ են, կան լեռնային գյուղեր, որտեղ ճանապարհները վատն են: Եթե այդտեղ անգամ 3 աշակերտ կա, պետք է այդ դպրոցը պահել,  նույնը նաև սահմանամերձ գյուղերում»,- ասել է կրթության փորձագետը:  Ուսուցչին որակելով որպես առաջին գծում կռվող՝ նա կարծիք է հայտնել, որ գյուղական դպրոցների ուսուցիչների առաքելությունն ավելի կարևոր է՝ նրանք պարտավոր են աշակերտներին հույս տալ, որ  գյուղում ծնվել, չի նշանակում՝ դատապարտված լինել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել