Ապրիլի 18-ին վիրավորված զինծառայողին կտեղափոխեն Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնYerkir.am-ը գրում է.
 Ապրիլի 18-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորված ՊԲ զինծառայող` 1997թ. ծնված Թաթուլ Հարությունյանի վիճակը նորմալ է, կայուն, նա գտնվում է Կենտրոնական կլինիկական հոսպիտալում: Այս մասին, Yerkir.am-ի հարցին ի պատասխան, ասաց ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Նրա խոսքով` զինծառայողն առաջիկայում կտեղափոխվի Կարմիր խաչի միջազգային կազմակերպության վերականգնողական կենտրոն` բուժումը շարունակելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել