Ապրիլի 18-ին վիրավորված զինծառայողին կտեղափոխեն Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն
17:00 , 31 մայիս, 2017 Yerkir.am-ը գրում է. Ապրիլի 18-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորված ՊԲ զինծառայող` 1997թ. ծնված Թաթուլ Հարությունյանի վիճակը նորմալ է, կայուն, նա գտնվում է Կենտրոնական կլինիկական հոսպիտալում: Այս մասին, Yerkir.am-ի հարցին ի պատասխան, ասաց ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Նրա խոսքով` զինծառայողն առաջիկայում կտեղափոխվի Կարմիր խաչի միջազգային կազմակերպության վերականգնողական կենտրոն` բուժումը շարունակելու: