Yerkir.am-ը գրում է.

 Ըստ Էրդողանի՝ ԱԶԿ-ն հեղափոխական կուսակցություն է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն վերընտրվելուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության ընդհանուր ժողովում:

Միջանկյալ նշենք, որ երեք տարվա ընդմիջումից հետո կուսակցության միակ թեկնածու առաջադրված  Էրդողանը կրկին դարձավ ԱԶԿ նախագահ: 

Ըստ Demokrathaber-ի՝ Էրդողանն իր ելույթում նշել է, թե ԱԶԿ-ն հեղափոխական կուսակցություն է:  «Թուրքիայի ամենահամարձակ և ամենաազդեցիկ փոփոխությունները իրականացվել են ԱԶԿ-ի ժամանակաշրջանում»,- հայտարարել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել