Yerkir.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն վերընտրվելուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության ընդհանուր ժողովում:
Միջանկյալ նշենք, որ երեք տարվա ընդմիջումից հետո կուսակցության միակ թեկնածու առաջադրված Էրդողանը կրկին դարձավ ԱԶԿ նախագահ:
Ըստ Demokrathaber-ի՝ Էրդողանն իր ելույթում նշել է, թե ԱԶԿ-ն հեղափոխական կուսակցություն է: «Թուրքիայի ամենահամարձակ և ամենաազդեցիկ փոփոխությունները իրականացվել են ԱԶԿ-ի ժամանակաշրջանում»,- հայտարարել է նա: