««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ խորհրդարանական վերջին ընտրություններում կատարված ընտրախախտումների առնչությամբ հարուցված քրեական գործերից մեկով արդեն դա­տավճիռ է կայացվել: Խոսքը Լոռու մարզի 25/20 ընտրատեղամասում «Ծառուկյան» դաշինքի վստահված անձ Բավական Բարսեղյանի կողմից քվեարկության մեկից ավելի փորձ կատարելու առթիվ հարուցված քրեական գործի մասին է: Բավական Բարսեղյանն ընդունել է մեղքը, միջնորդել է անցկացնել արագաց­ված դատաքննություն: Արդյունքում մայիսի 4-ին նա դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկե­տով զրկվելով տարբեր պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Սակայն միաժամանակ նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

«Հաստատ կարող եմ ասել, որ կրկնակի քվեարկության միտք չեմ ունեցել, ես լավ հասկանում եմ, որ դա անթույլատ­րելի բան է, բայց չհասկացա, թե իմ հետ ինչ կատարվեց, նորից գնացի ու արեցի»,- օրերս «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր նա»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել