Panarmenian.net-ը գրում է.
 ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է Բաքվին դադարեցնել քարոզչական աղմուկը ՌԴ քաղաքացի Դիլհամ Ասկերովի գործի շուրջ, որին 2014-ի դեկտեմբերին Արցախում ցմահ ազատազրկման են դատապարտել: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Կոժինի պատասխանում, որը հրապարակվել է նախարարության կայքում:
 Ի պատասխան ադրբեջանական ԶԼՄ-ների այն հարցին, թե արդյոք ՌԴ-ն միջոցներ ձեռնարկում է պաշտպանելու համար ՌԴ քաղաքացի Ասկերովին, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ «զգացված է ադրբեջանական ԶԼՄ-ների չթուլացող ուշադրությունից» և հավաստիացրել, որ ՌԴ ԱԳՆ-ն հետևողականորեն պաշտպանում է իր բոլոր քաղաքացիների իրավունքներն անկախ ազգությունից:
 Հաղորդագրության մեջ ասվում է, որ ղարաբաղյան հակամարտության գոտին այն վայրերի ցանկում է, որոնք ՌԴ քաղաքացիներին խորհուրդ չի տրվում այցելել: Այդ մասին հաղորդագրությունը տեղադրված է ՌԴ ԱԳՆ կայքում: Կոժինը նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն սկզբունքորեն դեմ է այս կամ այն տարածքի խաղաղ այցելության քրեական հետապնդմանը:
 «Ինչ վերաբերում է կոնկրետ Դիլհամ Ասկերովին, ապա ստիպված են արձանագրել, որ նա, ինչպես և ավելի ուշ Ալեքսանդր Լապշինը, անտեսել է ՌԴ ԱԳՆ վերոնշյալ հորդորը: Քանի որ ՌԴ իշխանությունները չեն կարող վերահսկել իր քաղաքացիների այցելություններն արտերկրում, ապա այս պատմության մեջ ՌԴ ԱԳՆ համար «անհայտ բաներ» կան: Այդպես, մենք հստակ չգիտենք, թե գիտեր արդյոք Բաքուն, որ ՌԴ այդ քաղաքացին մտադիր է այցելել հակամարտության գոտի: Սակայն, փաստն այն է, որ Լեռնային Ղարաբաղում Ասկերովի ձերբակալությունից հետո, նրա ընդհանուր քաղաքացիական ռուսական անձնագրի պատճենը մենք ստացել ենք հենց Ադրբեջանի իշխանություններից: Նույն կերպ չեմ կարող վստահաբար ասել, որ Ասկերովին խրախուսել են խախտել ՌԴ ԱԳՆ հորդորը: Սակայն, նա ինչ-որ կերպ անցել է չէ լավ հսկվող շփման գիծը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել