Մեր կյանքում լինում են տարբեր իրավիճակներ, երբ մենք ինչ-ինչ դժվարություններ ենք ունենում ու կարծում ենք՝ ելք չկա։ Իրականում ամեն ինչ շատ պարզ է. այս հոգեբանական հնարքները կօգնեն Ձեզ հասնել ցանկալի արդյունքի։

Նվերներ

gifts

Բազմաթիվ հետազոտություններ են ցույց տվել, որ նույնիսկ ամենափոքր նվերը ստիպում է մարդկանց կտրուկ փոխել իրենց վերաբերմունքը Ձեր հանդեպ (իհարկե դեպի լավը)։

Երրորդ դեմք

confrontation

Երբ անհարմար եք զգում որևէ բան ասել Ձեր զրուցակցին, բայց այնուամենայնիվ ուզում եք տեղ հասցնել Ձեր խոսքը, ապա ամենահարմար տարբերակը երրորդ դեմքով խոսելը կամ կրավորական սեռ օգտագործելն է։ Օրինակ՝ եթե ցանկանում եք ասել զրուցակցին, որ նա մոռացել է ուղարկել Ձեզ կարևոր նամակ, ապա փոխարենը «Նամակն ինձ չես ուղարկել» ասելու կարելի է ասել. «Ինձ նամակ չի եկել»։

10 րոպե

clock

Եթե հավես չունեք որևէ բան անելու, ապա արե՛ք դա ընդամենը 10 րոպե։ Եթե նույնիսկ չշարունակեք 10 րոպեից ավել, ամեն դեպքում 10 րոպե անելն ավելի լավ է, քան ընդհանրապես չանելը։

Ինքնավստահություն

Image result for confident people

Եթե Դուք ձևացնում եք, թե գիտեք, թե ինչ պետք է անել ու ինչպես, մարդիկ ենթագիտակցորեն հավատում են Ձեզ։ Օրինակ՝ եթե դասը լավ չեք սովորել, կարևորը վստահ պատասխանելն է, թեկուզ՝ սխալ, քանի որ ինքնավստահությունը տպավորություն է ստեղծում, թե Դուք ամեն բան գիտեք։

Կորցնելու վախը

heartbreak

Մարդիկ վախենում են կորցնելուց։ Այդ է պատճառը, որ երբ հայտարարում են, որ ավտոբուսում ընդամենը 2 ազատ տեղ է մնացել, մարդիկ միանգամից գնում են տոմսերը։ Հնարքն օգնում է մոտիվացնել մարդկանց։

Ընտրության իլուզիա

crossroads

Եթե ուզում եք ստիպել որևէ մեկին մի բան անել (աշխատողին, երեխային և այլն), պարզապես կանգնեցրե՛ք նրան ընտրության առջև։ Օրինակ՝ եթե պետք է հատակը լվանաք ու լվացք անեք, ու պետք է գործերից մեկը հանձնարարեք երեխային, միանգամից հարցրեք. «Ե՞վ, հատա՞կը կլվանաս, թե՞ լվացք կանես»։ Այս կերպ նրանք զգում են, որ վերահսկում եք նրանց, ու ավելի շատ է հավանականությունը, որ կանեն առաջադրանքը։

Մեծից փոքր

Image result for asking for something

Այս հնարքն օգտագործում են մարկետինգում։ Մինչ Ձեր ուզածը խնդրել, ավելի մեծ մի բան խնդրե՛ք, քանի որ այդ մեծից հետո Ձեր ուզածը փոքր կթվա, ու մարդիկ ամեն կերպ կցանկանան գոնե դա անել, քանի որ նախորդը չէին կարող։

Փոքրից մեծ

small

Զարմանալիորեն, սա նախկինի հակառակն է։ Թեորեմն ասում է, որ երբ մարդկանցից փոքր բան եք խնդրում, նրանք հետագայում ավելի մեծ մի բան են անում Ձեզ համար։

Լռություն

Image result for silence

Եթե ուզում եք, որ Ձեր զրուցակիցն ավելի շատ ինֆորմացիա հայտնի, կամ Ձեր գործարքն ավելի հաջող լինի, լռությունը կախարդական զենք է։ Զրույցի ընթացքում մարդիկ տանել չեն կարողանում լռությունը ու ամեն բան կանեն, որ այն ընդհատվի։

Բաց ժեստեր

body language

Յուրաքանչյուր իրավիճակում բաց ժեստերը ինքնավստահություն են տալիս Ձեզ։ Սա նշանակում է պետք չէ խաչել ձեռքերը, ոտքը ոտքին գցել, աչքերի կոնտակտից խուսափել և այլն։

Հայելային էֆեկտ

mirror

Մարդիկ սիրում են իրենց նման մարդկանց։ Նրանց անհատականությունից որոշ բաներ վերցնելով՝ Դուք ավելի շուտ կմտերմանաք։ Սակայն չափը պետք չէ անցնել՝ կեղծ ու վանող չդառնալու համար։

Օգնություն

help

Երբ Դուք օգնություն եք խնդրում դիմացինից, կամ ինքն է առաջարկում մի լավ բան անել Ձեզ համար, նա իրեն օգտակար է զգում, իսկ դա հաճելի է, ու Ձեր հարաբերությունները լավանում են։ Իհարկե, խոսքը փոքր բաներ խնդրելու մասին է։

Համաձայնություն

i agree

Սա իսկապես հզոր զենք է, հատկապես, երբ համաձայն չեք դիմացինի հետ։ Սկսեք Ձեր խոսքը «համաձայն եմ, բայց...» կամ «հասկանում եմ, բայց...» արտահայտություններով։

Թոմ Սոյերի տակտիկան

tom sawyer

Հայտնի հերոսի նման ցույց տվեք, թե այն, ինչ չեք ուզում անել, իսկապես հետաքրքիր ու զվարճալի է, որպեսզի մեկ ուրիշին համոզեք անել դա։

Ընդունել սխալը

Image result for admitting that you are wrong

Վստահության արժանանալու կարևոր նախապայմաններից է սեփական սխալն ընդունելը հատկապես մանր հարցերում։

Չեզոքություն

Image result for neutrality

Եթե որևէ մեկին ցույց եք տալիս, որ բաց եք վեճի երկու կողմերի համար էլ, այդ մարդը ավելի շատ կսիրի Ձեզ։

Վերևից ներքև նայել

eye

Եթե մենակ եք շրջում փողոցներում, սա կարող է օգտակար լինել։ Եթե տարօրինակ ու կասկածելի մեկին եք տեսնում, նայե՛ք աչքերին (բայց ոչ երկար)։ Հետո արագ նայե՛ք ոտքերին և հետո նորից վերև։ Հետո անմիջապես նայե՛ք այն կողմ ու շարունակե՛ք Ձեր ճանապարհը։ Սա ստեղծում է տպավորություն, որ Դուք զննել եք նրան, բայց վտանգավոր չեք համարել։ Եթե նույնիսկ Դուք չափսերով փոքր եք, ձևացնելը, թե չեք վախենում, ամբողջովին փոխում է իրավիճակը։

Քննարկման առարկա չդարձնել հիմնական մասը

Image result for negotiating

Այսպես, եթե ցանկանում եք պատ կառուցել ու բանակցում եք դրա շուրջ, մի՛ քննարկեք՝ պատ կառուցվելու՞ է, թե՞ ոչ, այլ միանգամից անցեք այն հարցերին, թե ով է վճարելու պատի կառուցման համար, և այլն։

Երեխաներին ժպտալը

baby

Սա հիանալի զենք է, երբ երեխան լացում ու բղավում է։ Երեխաների դեմքին ժպտալը միանգամից կփոխի նրանց տրամադրությունը։

Գրիչ կրծել

Image result for biting a pen

Սա ստիպում է ժպտալ, իսկ ժպտալը Ձեզ ավելի ուրախ է դարձնում։

Խուսափե՛ք «բայց»-երից։

yes, but

Մարդիկ ավելի շատ հակված են ընդունելու «այո»-ն, քան «այո, բայց...»-ը։

Անուններ օգտագործելը

Image result for peoples names

Դիմացինի անունը հաճախ տալն օգնում է, որ ավելի դուր գաք նրան։ Բայց չափն անցնելն էլ առաջացնում է հակառակ հետևանքը։

Թույլ տվե՛ք մարդկանց խոսել

listen

Եթե նույնիսկ գիտեք մի բան, թույլ տվե՛ք, որ նրանք սովորեցնեն կամ ցույց տան Ձեզ։ Մարդկանց դուր է գալիս դա։ Եվ եթե իսկապես ուզում եք, որ դիմացինին հաճելի լինի Ձեզ հետ զրուցելը, ապա պետք է թողնեք նրանց խոսել իրենց մասին։

Հեռախոսային հարցազրույց

suit

Եթե նույնիսկ հարցազրույցն անցնելու է հեռախոսով, հագե՛ք Ձեր մասնագիտական հագուստը։ Դա Ձեզ ավելի վստահ կդարձնի։

«Հա˜, հիշում եմ՝ ասել ես»

Image result for remember something

Եթե զրուցակիցն արդեն ասել է այն, ինչ ասում է խոսակցության ընթացքում, մի՛ ընդհատեք նրան՝ ասելով, թե նա արդեն ասել է դա։ Ասեք, որ հիշում եք, որ ասել է նման բան։ Նա կհասկանա, որ այլևս կարիք չկա նույնն ասելու և միաժամանակ կզգա, որ Ձեզ համար կարևոր է նրա ասածը, եթե մտապահել եք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել