«Եվրատեսիլ2017» երգի մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան, ով մի քանի օր է, ինչ Հայաստանում է, վստահ է՝ հայերի ջերմ վերաբերմունքը դեռ երկար է հիշելու: Նրա խոսքով՝ այս կարճ ժամանակահատվածում հասցրել է սիրել Երեւանը եւ միանշանակ վերադառնալու է այստեղ: «Սա իմ առաջին այցն է Հայաստան, եւ կարող եմ ասել, որ ամեն ինչ հրաշալի էր: Հստակ ինչոր ակնկալիքներ չունեի, բայց երբ ես եկա այստեղ, մարդիկ շատ գրկաբաց ընդունեցին, ինչի համար անչափ ուրախ եմ:
Բացի դրանից, շատ եմ հավանել նաեւ կերակրատեսակները»,«Արմենպրես»ի հետ զրույցում ասաց նա: Լեւինան առաջինն էր, ով արձագանքեց մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանի նախաձեռնությանը, ըստ որի՝ նա մարտահրավերներ է նետում մասնակից երկրներին երգելու հայկական ազգային երգեր՝ հենց ինքը կատարելով տվյալ երկրների ազգային երգերը: Լևինան կատարել էր Կոմիտասի «Կաքավիկ» երգը: Նա խոստովանեց, որ հայերենը թեպետ բավականին բարդ, այնուամենայնիվ, շատ հետաքրքիր լեզու է:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/886956/evratesil-2017-i-germaniayi-nerkayacucichy-tpavorvats-e.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել