Պատմական գիտ. թեկնածու, ԵՊՀ դասախոս

Քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանը, ով արդեն երկար տարիներ գտնվում է բանտում և վերջին շրջանում սկսել է ակտիվ հանդես գալ ելույթներով, գտնվում է միջազգային հանրության, այդ թվում նաև մեր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Վերջին օրերին Օջալանը կոչ արեց քուրդ ապստամբներին վայր դնել զենքերը և հեռանալ Թուրքիայից, քանի որ ըստ նրա իրենց պայքարը ‹‹անարդարության›› դեմ է և այստեղ հարկ է ուշադրություն դարձնել ոչ թե Քուրդիստանի անկախության, այլ Թուրքիայում արդարության հաստատմանը: Վերլուծելով Օջալանի հայտարարությունը՝ կարող ենք փաստել`
1. Օջալանը լիովին գտնվում է թուրքական իշխանությունների ազդեցության տակ և խաղում է նրանց խաղը:
2. Օջալանը պայքարը փորձում է տանել ոչ թե Քուրդիստանի անկախության ուղղությամբ, ինչպիսին որ կա, այլ սոցիալական:
3. Քուրդ ապստամբները, եթե հետևեն Օջալանի կոչին և դուրս գան Թուրքիայի տարածքից, ապա ամենայն հավանականությամբ նրանք կտեղափոխվեն Սիրիա և լրացուցիչ խնդիրներ կստեղծեն Ասադի համար, ու դրանով Էրդողնի կառավարությունը միանգամից երկու կարևոր խնդիր կլուծի:
Այսպիսով, Օջալանի վերջին հայտարարությունն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ քրդական հարցում պետք է շատ զգոն լինենք, քանի որ բացառված չեն այնպիսի զարգացումներ, որոնք չեն բխի ՀՀ շահերից:
պատմական գիտ. թեկնածու, ԵՊՀ դասախոս Գ. Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել