Image may contain: one or more people, mountain and outdoorԱդրբեջանի իշխանությունը մի խումբ արտասահմանցիների տարել է առաջնագծում գտնվող գյուղերից մեկը, իբրև այժմ այդ գյուղը ոտքի են կանգնեցնում, ծառեր են տնկում, փորձում են նոր տներ կառուցել ու մարդկանց բնակեցնել: Գյուղը դատարկ է եղել, սակայն, ըստ իրենց տարածած հայտարարության, այնտեղ մեկ ընտանիք ապրել է: Ընտանիքի հայրը իբրև չի ցանկացել լքել գյուղը՝ չնայած այն հանգամանքին, որ գյուղը հենց հայկական դիրքերի դիմացն է եղել:

Իհարկե, եթե հայկական բանակի զինվորները ցանկանային , ապա այդ ընտանիքը, եթե իրականում ապրել է այդտեղ, շատ արագացրած տեմպերով կփախչեր գյուղից, բայց դե մեր կռիվը խաղաղ բնակչության դեմ չէ:

Բայց հետաքրքիրն այս պատմության մեջ այն է, որ մարդկանց փորձում են ներկայացնել իրենց գյուղը պահող զորքի մարտունակությունը այս նկարի միջոցով:

Լուսանկարը արվել է պատերազմի ամենաառաջին օրերին: Խրամատում գտնվող ադրբեջանցի զինվորները, կենդանի շանը օգտագործում են որպես թիրախ, հայկական բանակի զինվորները վայրը կամ դիպուկահարներին նկատալու համար: Եվ այս լուսանկարի ներկայությամբ ադրբեջանական բանակի սպա, փոխգնդապետ Սեյմուր Աբդուլկերիմովը պատմում է իրենց բանակի հերոսությունների մասին, սա պատմում է նաև, թե իբր ապրիլին հայկական բանակի զինվորները ինչպես են փախել դիրքերից:

Չգիտես՝ ինչ ճանապարհներով ողջ մնացած ու ապրիլին առաջնագծում մեկ վայրկյան անգամ չերևացած այս սպան երևի մոռացել է պատերազմի առաջին օրերից սկսած իրենց բանակի զինվորների սարսափած դեմքերը: Սա մոռացել է նաև, որ նույնիսկ ապրիլին այդ մեկ դիրքի գրավումը կատարվել է ոչ թե իր բանակի զինվորով, այլ գումարով կռվող թուրք ահաբեկիչների շնորհիվ: Չնայած մարտերի մասին միայն հեռուստատեսությամբ տեղեկացած սպան հազիվ էլ այս մակարդակի լինի:

Ու որպես վերջաբան այստեղ տեղադրեմ նաև ադրբեջանական բանակի մի զինվորի տեսանյութ, ով «բախտ» էր ունեցել հանդիպել հայկական բանակի զինվորների հետ՝
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել