Image resultOperativ.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել երգիչ Ջորջ Մայքլի թաղման արարողությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «BBC»-ին:

Ջորջ Մայքլին հուղարկավորել են նրա մահից 3 ամիս անց:

Նրա գործակալը հաղորդել է, որ այսօր՝ մարտի 29-ին տեղի ունեցած ոչ մեծ մասնավոր արարողությանը մասնակցել են երգչի ընտանիքն ու մոտ ընկերները:

Ջորջ Մայքլի ընտանիքը շնորհակալություն է հայտնել երգչի՝ ողջ աշխարհով սփռված երկրպագուներին իրենց սիրո և աջակցության մասին բազմաթիվ հաղորդագրությունների համար:

Ջորջ Մայքլը մահացել էր 2016 թվականի դեկտեմբերի 25-ին 53 տարեկանում՝ Օքսֆորդշիրի իր տանը: Նրա մահը բնական պատճառներով է առաջ եկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել