Ձմռան ամիսներն անցյալում են, իսկ դա նշանակում է, որ պետք է ուշադրության կենտրոնում պահել շոգ եղանակային պայմաններում բարձր ռիսկայնություն ունեցող սննդամթերքը: Այդպիսի մթերքներից մեկը միսն է:
Ներկայումս մսի իրացման շղթայում կենդանուց մինչև սպառող անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվում են սպանդանոցային մորթին անցման առաջին քայլերը: Դրանից զատ՝ խիստ պահանջ է դրվել անասնաբուժասանիտարական փորձաքննությունների որակի նկատմամբ:
Շատ կարևոր է ուշադրության կենտրոնում պահել նաև փորձաքննություն իրականացնող ընկերություններին: Սպասվում է, որ առաջիկայում մսի փոխադրամիջոցների համար անհրաժեշտ կլինի ներկայացնել սանիտարական գրքույկներ: Հետևողական վերահսկողության շնորհիվ հնարավոր կլինի խուսափել տհաճ միջադեպերից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1870012606621671&id=100008388496917
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել