sport-uefaAraratnews.am-ը գրում է.

Թուրքիան ֆուտբոլի 2024թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի անցկացման պաշտոնական հայտ է ներկայացրել, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։ Ավելի վաղ, պաշտոնական հայտ էր ներկայացրել նաեւ Գերմանիան։

Թուրքիան երբեք չի անցկացրել ազգային հավաքականների մասնակցությամբ մրցաշար։ Այդ երկիրը հավակնում էր նաեւ 2016թ. Եվրոպայի առաջնության անցկացմանը, սակայն հաղթեց Ֆրանսիան։

Եվրո-2024-ի անցկացմանը հավակնում են նաեւ սկանդինավյան երկրները, Պորտուգալիան ու Իսպանիան, որոնք դեռեւս պաշտոնական հայտ չեն ներկայացրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել