Tert.am-ը գրում է.
 ՀՀԿ ռեյտինգային առաջադրումների ամբողջական ցուցակը պատրաստ է: Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց 13 ընտրատարածքներում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների անունները:
 Շարմազանովն ասաց, որ Երևանի ընտրատարածքներում Հանրապետականը 38 կուսակցական թեկնածու է առաջադրել և 11 անկուսակցական, իսկ մարզերի մասով կոնկրետ թիվ չնշեց.«Տեղ կա՝ 8, տեղ կա 12 թեկնածու ենք առաջադրել»:
 Նշենք, որ ռեյտինգային ցուցակում տեղ չեն գտել Մանվել Գրիգորյանը և Մհեր Սեդրակյանը: ՀՀԿ ցուցակում են նաև նախկին ԲՀԿ-ականներ Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը և Մարտուն Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ համամասնական ցուցակին, Շարմազանովը հայտնեց, որ կուսակցությունը դրան կանդրադառնա չորեքշաբթի օրը: Հարցին, թե Հանրապետականները մեկը մյուսի դեմ է պայքարելու, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Մեր թեկնածուները ոչ թե պայքարելու են իրար դեմ, այլ պայքարելու են, որ Հանրապետական կուսակցությունը ստանա հնարավորինս շատ ձայներ»:
 Թիվ 1 ընտրատարածքում, որտեղ ներառված է Ավանը, Նոր-նորքը և Քանաքեռ-Զեյթունը, կառաջադրվեն Ազգային ժողովի պատգամավոր Ռոբերտ Սարգսյան, Երկրապահ կամավորականներից Ղուկաս Ուլիխանյան, Միհրան Պողոսյան և այլք: Այստեղ ՀՀԿ առաջադրել է 12 թեկնածու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել