Մի անգամ ամռանը Կրասնոյարսկի 83-ամյա բնակչուհին իր նկուղ գնալիս խոտերի մեջ լացի ձայն է լսել:

Մոտենալով՝ նա տեսել է ծածկոցի մեջ փաթաթված երեխայի, որի պատմությունը այսօր կներկայացնենք Ձեզ:

Ծածկոցի մեջ գրություն է եղել. «Ներեցեք: Բայց ես նրա հետ գնալու տեղ չունեմ: Նա շատ հանգիստ, առողջ աղջիկ է: Ծնվել է օգոստոսի 12-ին: Պատվաստումներն արված են: Սա ամենասարսափելին է իմ կյանքում: Ես անպայման կվերադառնամ, նրան կտանեմ: Բայց առայժմ ոչինչ անել չեմ կարող: Մենք ապրել էին շքամուտքում…»:

    

Լքված երեխան մեկ շաբաթականից պակաս տարիքի տեսք է ունեցել, առողջ է եղել, բայց անդադար լաց է եղել: Երեխային գտած տատիկը նրան անմիջապես Մանկան տուն է տարել: Այնտեղ փոքրիկին զննել են բժիշկները, որոնք անհանգստացած են եղել աղջկա առողջական վիճակով. վայրը, որտեղ նա երկար ժամանակ մնացել է, իսկական աղբանոց է եղել՝ աղբակույտով և բարձր խոտով:

Նրա վրա հայտնաբերվել են շատ մրջյուններ և միջատների խայթոցների հետքեր: Բուժաշխատողները պարզել են, որ դատելով ֆիզիոլոգիական ցուցանիշներից՝ աղջիկը եղել է ոչ թե մեկ շաբաթական, ինչպես նշված է եղել նամակում, այլ 3 օրական: Հետաքննչական մարմինների աշխատակիցները ենթադրել են, որ այդպիսով մայրը փորձել է թաքցնել հետքերը:

Այս դեպքի մասին գրել են Կրասնոյարսկի ԶԼՄ-ները: Շատ ընտանիքներ համաձայնվել են որդեգրել աղջկան:

Սակայն 4 օր անց ապաստանում հայտնվել է կին, որն ասել է, որ ինքն Ուլյանկայի մայրն է և խնդրել է իրեն տալ դստերը:

Նատալյան պատմել է, որ մնացել է մենակ՝ առանց ամուսնու, ընկճախտի մեջ և առանց տանիքի:

Երբ նա ծննդատանն օգնություն է խնդրել և հնարավորություն մեկ-երկու շաբաթ հիվանդանոցում մնալու, նրան մերժել են: Նա և փոքրիկը մի քանի օր փողոցներում թափառել են, հետո որոշել է երեխային մարդաշատ տեղում թողնել և գրություն է գրել:

Ապացուցելու համար, որ ինքն իսկապես Ուլյանայի մայրն է, ստիպված է եղել փող հավաքել և ԴՆԹ թեստ անել: Այս պատմությունը հսկայական աղմուկ է բարձրացրել համացանցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել