Картинки по запросу ավետիսյաններԱյսօր լրանում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության երկրորդ տարին:
 
Սպանության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Դեպքի առթիվ Հայաստանում քրգործ է հարուցվել սպանության հատկանիշներով, իսկ Ռուսաստանի Դաշնությունում՝ դասալքության և ապօրինի զենք կրելու համար 10 տարվա ազատազրկմամբ:
 
Պերմյակովը սպանությունը կատարել է առանձնակի դաժանությամբ, հիշեցնենք, որ դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաև փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել