Tert.am-ը գրում է.
 Հայաստանում առավել մեծ թվաքանակով  մշտական բնակություն ունեցող առաջին 4  ազգային փոքրամասնություններից` (ՀՀ-ում կա հրեական, վրացական, գերմանական, մոլոկանների, հունական, լեհական,բելառուսական,  ընդհանուր թվով` 11 համայնքներ) եզդիները, ռուսները, ասորիներն ու քրդերը նախապատվությունը տալիս են իշխող կուսակցությանը` ՀՀԿ-ին։ Սակայն փոքրիկ վերապահմամբ. ՀՀ-ում առավել ակտիվ եզդիական 4 հասարակական կազմակերպություններից «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ  Բորիս  Թամոյանի տեղեկացմամբ` իրենց կազմակերպությունը դեմ չէր լինի համագործակցել «Բարգավաճ Հայաստանի» հետ:
 Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի  2-րդ կետի և ընտրական օրենսդրության   համաձայն՝  կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի 2-րդ մասում ընդգրկվում են ընտրությունների նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: Ցուցակի 2-րդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս, քան  2, և  ոչ ավելի, քան  4  ներկայացուցիչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել