Tert.am-ը գրում է.

Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի լավ բան անի ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման համար, հիանալի կլինի, իսկ եթե չանի ոչ մի լավ բան, գոնե լավ է, որ նա Հիլարի Քլինթոնը չէ՝ այդ չար վհուկը, ով արդեն զզվեցրել է. Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուս արևելագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին: Ըստ նրա՝ եթե Հիլարի Քլինթոնն ընտրվեր Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին, իրավիճակն ավելի վատ էր լինելու, որովհետև նրա ետևում քողարկված այլոք էին կառավարելու երկիրը:

-Պարո՛ն Սատանովսկի, մի քանի օր է՝ միջազգային հանրությունը քննարկվում է ռուսաստանյան հաքերների կողմից ամերիկյան քաղաքական միավորումների կայքէջերը կոտրելու հանգամանքը, որով նախագահական ընտրությունների արդյունքների վրա հավանական ազդեցություն է գործադրվել, ռուսաստանցի հաքերներն իբրև օգնել են հանրապետականների հաղթանակին՝ Դոնալդ Թրամփին: Ինչպե՞ս եք գնահատում կատարվածը:

- Նախ պետք է հասկանալ՝ արդյո՞ք մամուլ նետված այդ տեղեկությունը, թե ռուսաստանյան հաքերները միջամտել են ԱՄՆ ընտրություններին, կեղծիք է, թե իրականություն: Որ երկրի հաքերներ էլ դրանք լինեն՝ ռուսական, չինական, իրանական, միայն շնորհակալություն կարելի է հայտնել: Ի՞նչ վատ բան կա նրա մեջ, որ Ռուսաստանն օգնել է Թրամփին, այսինքն՝ ժողովրդավարությանը, հաղթել ԱՄՆ ընտրություններում: Բայց չէ՞որ հենց Հիլարի Քլինթոնը (դեմոկրատների թեկնածուն- խմբ.) օգնեց ԱՄՆ քաղաքացիներին ճիշտ ընտրություն կատարել՝ քվեարկել Թրամփի օգտին, ով հաղթեց ընտրություններում: Եվ Դոնալդ Թրամփի իշխանությունը պետք է շնորհակալություն հայտնի այդ հաքերներին, անկախ նրանից՝ ռուսաստանցի՞ են նրանք, չինացի՞, թե իրանցի: Իսկ եթե հաքերներն իսկապես ռուսաստանցի են եղել, ուրեմն Թրամփն ընդհանրապես պետք է ծափահարի մեզ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել