Երբ մարդիկ հանդիպում են դժվարությունների, սկսում են կորցնել իրենց հավատքը, իսկ այդ կորուստը հանգեցնում է անուղղելի հետևանքների: Կորցնելով հավատքը՝ մարդիկ ընտրում են ինքնակործանման ուղին ու շատ դեպքերում դա չեն էլ գիտակցում: Ասում են, թե մարդը երջանիկ է այնքանով, ինչքանով որ իրեն է երջանիկ համարում. ես միանգամայն համաձայն եմ այս խոսքերի հետ: Մարդիկ առ այսօր երջանկություն են որոնում, չհասկանալով հանդերձ, որ երջանկությունը իրենց շատ մոտ է ու ինչո՞ւ չէ, այդ մարդիկ նույնիսկ երջանիկ են, բայց չեն զգում այդ երջանկությունը: Պատճառը մեկն է, այն, որ նրանք չգիտեն երջանկության արժեքը, իմաստը, և ինչպես Փոքրիկ իշխանն է ասում, թե ձեր մոլորակում մարդիկ տնկում են 5000 վարդ, սակայն նրանցից ոչ մեկի մեջ չեն գտնում իրենց փնտրածը, այնինչ դա կարող են նրանք գտնել մի վարդի մեջ, մի կում ջրի մեջ: Մարդ ինչքան հավատա, այնքան երջանիկ կլինի, իսկ եթե երջանիկ է, նա իր խնդիրներից կկարողանա ելք գտնել: Աշխարհում եթե կա մեկը, որին մարդ պետք է հավատա, Աստվածն է: Ի տարբերություն մարդկանց՝ Աստված շատ լավ է ճանաչում քեզ, քո էությունը վերջիվերջո նա է քեզ ստեղծել: Աստված հաճախ է մարդուն փորձությունների ենթարկում, ու այդ փորձություններից ընկճված մարդը սկսում է կորցնել իր հավատքը: Այդ պատճառով էլ մարդ արարածը իրեն միշտ դժբախտ է համարում: Աստված բարձրացնում է մարդուն, և դրա ապացույցը նրա խաչելությունն է, իսկ մարդը ինքն իրեն ցածրացնում է: Ինչ խղճուկ արարածներ են մարդիկ, հեշտ հանձնվող, հասարակ ճանապարհներ որոնող, փորձության ժամանակ ծունկի իջնող, հավատարմություն ցուցաբերելու փոխարեն ուրացող, դժվարության դեմ թևաթափ լինող: Ողբում եմ քեզ, ով անմիտ մարդ…  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել