բացել լրահոսը
30.12.2016  11:15

Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից

Gagik Hambaryan

Картинки по запросу հապկՆախապես ասեմ, որ ո՛չ արևմտամետ եմ,ո՛չ էլ հյուսիսամետ։ ՀԱՅԱՄԵՏ եմ...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ արված մեկնաբանությունը որոշ մարդկանց մոտ մեծ ցնծություն է առաջացրել։ Զարմանում եմ, թե ինչի վրա են ուրախացել։ ՀԱՊԿ-ն նախազգուշացրել է, թե սպառնացել է Ադրբեջանին, որ Հայաստանի դեմ կազմակերպված դիվերսիաների հետևանքները շատ ծանր են լինելու Բաքվի համար։ Սա ընդամենը մի անատամ ու ոչինչ չասող հայտարաություն է, որն Ադրբեջանը «լսում» է որերրորդ անգամ և արդեն ունի ՀԱՊԿ-ի դեմ իմունիտետ։ Ռազմա-քաղաքական խմբավորումը ՆԱՏՕ-ն է, որն անցյալ տարվա նոյեմբերին ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացման ժամանակ շատ խիստ հայտարարությամբ հանդես եկավ և սպառնաց Մոսկվային չափը չանցնել Թուրքիայի հետ հարաբերություններում։ Հենց դա զսպեց ՌԴ նախագահ Պուտինին։ Սա՛ է ռազմավարական գործընկերությունը, սա՛ է համագործակցությունը։ ՆԱՏՕ-ն հզոր է նրանով, որ Թուրքիային ատող Հունաստանը, թուրքերին չսիրող շատ եվրոպական երկրներ ամեն ինչ կողքի դրած կանգնեցին Անկարայի կողքին, երբ վերջինիս սպառնում էր «ռուսական արջը»։ Իսկ ի՞նչ ունենք մենք։ Ինչ-որ գործընկերների՝ ի դեմս Բելառուսի և Ղազախստանի, որոնք արդեն չեն էլ թաքցնում իրենց հակահայ քաղաքականությունը, արդեն երկրորդ անգամ թույլ չեն տալիս, որ ՀՀ ներկայացուցիչը ստանձնի ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը։ Որերորդ անգամ են Ադրբեջանի դիվերսիոն խմբերը խախտում հայ-ադրբեջանական սահմանը, որն, ի դեպ, ստանձնել է պաշտպանել ՀԱՊԿ-ն ու «ձայն բարբառո հանապատի»։ Անիմաստ և խոսքից գործի չանցնող հայտարարություններից այն կողմ ՀԱՊԿ-ն բան չի անում։
Իսկ որտե՞ղ է Ռուսաստանը, որի նախագահ Դ.Մեդվեդևը 2010 թ. օգոստոսին Հայաստան այցելության ժամանակ ստորագրվեց N5 արձանագրությունը՝ 1995թ. հայ-ռուսական պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին, որի կետերից մեկի համաձայն՝ ՌԴ-ն ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ է պաշտպանել ոչ միայն Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի, այլև Ադրբեջանի և Վրաստանի հետ։ Հետաքրքիր է, թե ինչու չի պաշտպանում։ Թե՞ ռուսների համար Տավուշի մարզը ՀՀ տարածք չէ։
ՀԱՊԿ-ն չի կատարում իր ՍՏԱՆՁՆԱԾ պարտականությունները ՀՀ-ի նկատմամբ, որը Երևանը պետք է օգտագործի և դուրս գա այդ կազմակերպությունից, որին ազերիները հեգնանքով «Պուտինյան ՆԱՏՕ» են անվանում։ Իսկ այդ կազմակերպության «կնքահորն» էլ պետք է բացատրել, որ Հայաստանը ոչինչ չունի անելու այդ փուչիկ և իրենից ոչինչ չներկայացնող կազմակերպության մեջ, որն անհետևանք հայտարարություններից բացի՝ ուրիշ ոչնչի ընդունակ չէ։ Իսկ մենք կարող ենք հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում կարգավորել մեր հարաբերությունները, որոնցում բավական խնդիրներ են կուտակվել։ Իսկ այդ խնդիրներից մեկը հենց հայ-ադրբեջանական սահմանի պահպանության հարցն է, որի վերաբերյալ ՌԴ-ն պարտականություններ ունի ՀՀ-ի հանդեպ։
Հ.Գ. Մոսկվայում շատ զարմացած են այն հանգամանքից, որ վերջին շրջանում հակառուսական տրամադրությունները Հայաստանում բավական աճել են։ Այդ ամենում ռուսները մեղադրում են գրանտակեր ՀԿ-ներին, որոնք հովանավորվում են Արևմուտքից։ Սակայն ամենամեծ հակառուսական տրամադրությունները Հայաստանում սերմանում են հենց նույն ռուսները։ Վառ օրինակը ՀԱՊԿ-ն է՝ ազերիների ասած «Պուտինյան ՆԱՏՕ»-ն, որի պատվի հետ հենց նույն ադրբեջանցիներն են ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ խաղում՝ հայերիս մոտ սերմանելով թերհավատություն և զզվանք մի կազմակերպության հանդեպ, որի անդամ է ՀՀ-ն և որի գործունեությունը ավելի շատ հակահայկական է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 1604 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝