Պարզապես մի օր արթնանալ, նստել գնացք և հասնել Գյումրի, տեսնել հին ու նոր ընկերներին, քայլել Գյումրիի հին ու նոր փողոցներով, ավելի շատ հին, քան թե նոր :) և երեկոյան վերադառնալ նույն գնացքով, գրեթե նույն մարդկանցով լեցուն, բայց կարծես ինչ-որ բան փոխված է... 

1988թ. երկրաշարժի վերքերը երևում են հենց հրապարակում, որտեղ մարզպետարան-քաղաքապետարանի նորակառույց շենքի կողքին Գյումրիի Սուրբ Աստվածածին կիսակառույց եկեղեցին է, որը կառուցված է Անիի Մայր տաճարի կրկնօրինակով և ավերվել է երկրաշարժի ժամանակ:


Կայարանի շենքի առաստաղն ավելի հիշեցնում էր եկեղեցու...
Կիսաքանդ շենքի պատուհաններից «նայում են» նշանավոր հայ արվեստագետները:
Ռուսական եկեղեցին, որին գյումրեցիները կըսեն «ՊԼՊԼԱՆ»:

Պլպլանի ներսն ամբողջությամբ նկարազարդարում է գյումրեցի նկարիչը:

 «Մայր Հայաստանը» ձեռքին ջահ է պահում, կողքին` Սև Ղուլն է` ամրոցը:

Սա էլ այգին :)

Անուշի և Սարոյի հուշարձանն է.... Սարոն «ժայռի վրայի քարն է», իսկ Անուշը` աղբյուր-կուժը:


 Շինարարների պալատը

Ժամացույց, որ ցույց է տալիս հորոսկոպի նշանները:)

Գյումրիի մեջտեղում՝ կանաչ վագոն-վանդակի մեջ, պառկած է առյուծը...

 Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը..

Գուսաններ Ջիվանին և Շերամը

 Թատերական հրապարակը, որտեղ հանրահավաքներն են...

Այս թոնրատանն է ծնվել Ավետիք Իսահակյանը...

 Շիրազի քրոջ թոռը` Նարինեն, թանգարանների լավագույն գիդն է: «Շիրազին երբ տուն են տվել, ասել է՝ լավ է` գոնե Վարպետի տան մոտ է, որ իր մոտ գան, կարող է ինձ մոտ էլ մտնեն»:

Աղավնային սեր «աստծո օրհնությամբ»:)
Մեր կորստի և գտածի համար...

Ժամանակի մեքենան :)))
Վերադարձանք տուն, 21-րդ դար.... ափսոս...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել