Քաղաքական գործչին չեն հավատում, վստահում են, և վստահելու համար ունենում են որոշակի նախադրյալներ, այսինքն` տեսնում են որոշակի վարքագիծ, արդյունք, ծառայություն հանրությանը, որի հիման վրա ունենում են վստահություն, և այդ վստահությունը վերանորոգելու ցանկություն ու կամք: Քանի որ չկա վստահելու, վերանորոգելու ցանկություն, մեզ խնդրում են, որ մենք հավատանք, այսինքն` անգոյականության դաշտ են անցնում, և սա շատ ավելի վտանգավոր է, քանի որ նման փորձ արվել էր ֆաշիստական ռեժիմի ժամանակ, երբ ֆաշիստական կառավարությունը փորձում էր միստիկ իշխանության հենք որոնել, և այդ ֆաշիստական երթերը Երևանում սիմվոլիկ առումով շատ հետաքրքիր նշանակություն ունեն ինձ համար: Դրանք զուգահեռվում էինք Սերժ Սարգսյանի`հավատամք ունենալու կոչի հետ: Վտանգավոր է, որ դրանք մտնեն քաղաքականություն: Ըստ էության`եկեղեցին քաղաքականացնելու, ինստիտուցիոնալացնելու փորձերը, եկեղեցու կապը կարճ միացմամբ պետության հետ կապելու փորձերը հղի են անմրցունակ ու քանդարար հետևանքներով: Փաստորեն փոխաբերական իմաստով Սուրբ Հռոմեական Կայսրության վերածննդի շեմին կանգնած Հայաստանի մասին ենք խոսում:

http://www.lragir.am/armsrc/interview62220.html

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել