Պարզվում է, որ մեր այս անհանգիստ ու մերկանտիլ 21-րդ դարում դեռևս չեն մահացել ապստամբ ոգու ու ազատ մտածողության դարաշրջանի վերջին ռոմանտիկները:

Ամեն տարի ԱՄՆ-ի ազգային անտառներից մեկում ամենամյա փառատոն է անցկացվում, որտեղ մարդիկ հանդես են գալիս հանուն խաղաղության, սիրո, ներդաշնակության ու հանդուրժողականության:

Այդտեղ հավաքվում են հիպպիներ, մտավորականներ, մարգինալներ …

Այս եզակի լուսանկարների հեղինակն է լուսանկարիչ Դենիս Վեջասը։ Նա դրանք արել է 2011-2014թթ. Մեքսիկայում, Գվատեմալայում, Ռուսաստանում ու Մարոկկոյում:

Հիպպիների միջոցառման մուտքը ազատ է, այստեղ չկա ինչ-որ հիերարխիա: Հիպպիների միության ամեն անդամ ինչ-որ բանի համար պատասխանատու է:

Ազատ ժամանակ հիպպիների շարժման հետևորդները հավաքում են բուժիչ խոտաբույսեր, պարում են, մեդիտացիա են անում, յոգա, երաժշտական գործիքներ են նվագում:

Հիպպիների շարժումը ծնվել է ԱՄՆ-ում 60-ականներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել