Image result for ընտրություններՄինչ մենք բարեփոխումների հույս ենք կապում վարչապետի հետ, մամուլում լուրեր են տարածվում այն մասին, թե ինչպես է ՀՀԿ-ն պատրաստվում, ավանդույթի համաձայն, գործի դնել քրեական տարրն ու թաղի խուժանին ընտրությունները կեղծելու և իր ուզած արդյունքին հասնելու համար։ Իրականում այս ընտրությունները շատ բերկումնային նշանակություն կունենան Հայաստանի հետագա ճակատագրի համար․ ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում կշարունակվի Հայաստանի՝ արդեն ոչ թե դանդաղ, այլ լավ էլ արագ մահը, իսկ եթե կարողանանք գեթ մեկ անգամ հաղաթահարել քրեաօլիգարխիկ տարրերին երկրպագելու և թաղային հեղինակությունների 5000-10 000 դրամների դիմաց մեր ձայնը վաճառելու մտածողությունը, ապա կվաստակենք այս մոլորակի վրա արժանապատիվ պետություն ունենալու հնարավորությունը։ Ընտրություններից հետո մենք կունենանք կա՛մ մահացող, կա՛մ էլ վերածնվող Հայաստան, և սա այն դեպքն է, երբ իսկապես կարևոր է հասարակության ամեն մի անդամի սկզբունքայնությունն ու գիտակցությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել