Կարեն Կարապետյանը մասնակցում է ՀԲԸՄ-ի 110-ամյակին նվիրված միջոցառմանը, Երևան, 3-ը դեկտեմբերի, 2016 թ․ Մինչ մենք փորձում ենք տարբեր ոչ ֆորմալ հանդիպումներում, ասուլիսներում իբրև թե Հայաստանի փրկության ուղիներ գտնել կամ ապագայի տեսլական մշակել, մեր երկրի տնտեսությունը շարունակում է ուղղակի շնչահեղձ լինել, իսկ տնտեսությունը խեղդող խնդիրը մնալ այսպես էլ չլուծված։
Ամեն օր սնանկ են ճանաչվում խոշոր ընկերությունններ, որոնք առաջին հերթին խոշոր գործատուներ են, բազմաթիվ տնտեսվարողներ շարունակում են դժգոհել մրցակցային ոչ հավասար պայմաններից։ Սրանք խնդիրների մի մեծ փունջ են, որոնց ուղությամբ նույնիսկ մի կառուցողական առաջարկ չի հնչել կառավարությունում։ Մենք ժամանակ չունենք ինտելեկտուալ քաղաքական գործիչների կերպար ստեղծելուն ուղղված ինչ-որ հանդիպումներ կամ ասուլիսներ կազմակերպելու, PR նախաձեռնություններ իրականացնելու, քանի որ այսքան խնդիրներ ունեցող երկրի վարչապետն ու այլ գործիչներ ուղղակի դրա ժամանակը չպետք է ունենան, ուղղակի պետք է աշխատեն 24/7 ռեժիմով արտագաղթի ալիքը կանգնեցնելու և տնտեսությունը փրկելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել