Image result for us congressՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, ինչպես և ակնկալվում էր, հավանության է արժանացրել ռուսական ագրեսիայի դեմ պայքարի համար 4.3 միլիարդ դոլար հատկացնելը։

Այդ միջոցն ընդգրկվել է պաշտպանության մասին օրինագծում։ Ծախսերի տվյալ հոդվածը փետրվարին առաջարկել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Առաջարկվել էր գումարն ուղղել քաղաքական, տնտեսական ու հանրային դիվանագիտությանը, ինչպես նաև ռազմական աջակցությանը։ Նշված գումարից 3.4 միլիարդ դոլարը պլանավորվել է ուղղել պաշտպանության նախարարության այն նախաձեռնությանը, որն ուղղված է եվրոպական դաշնակիցների անվտանգության երաշխիքներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել