Image result for հիմնադիր խորհրդարանԿարծում եմ` արդեն ժամանակն է, որ ազգային անվտանգությունը սկսի զբաղվել Հիմնադիր խորհրդարանով։ Ահաբեկչություն ասվածը կամ երկրի անվտանգությանը սպառնալիք դառնալը միայն ուժային կառույցի վրա զինված հարձակում կազմակերպելը կամ ինչ-որ հանրային վայրերում ռումբ տեղադրելով պայթեցնելը չէ։ Ահաբեկչություն է նաև ՀԽ-ի թաքնված և բացահայտ ներկայացուցիչների համագործակցությունը ադրբեջանական աղբյուրների կամ մասնավորապես Ադրբեջան գնացած ազգի դավաճանների հետ, նրանց՝ առաջնագծում տիրող իրավիճակի մասին ապատեղեկատվությունը հայակական ինֆորմացիոն դաշտում տարածելն ու խուճապ առաջացնելը։
Ամենևին նպատակ չունենալով արդարացնել ՊՆ-ի կամ ՊԲ-ի գործելաոճը, առաջնագծում վիրավորված զինվորների մասին տեղեկատվական գործելաոճը և թույլ տված հերթական վրիպումը՝ ուզում եմ շեշտել, որ այս բացթողումը ոչ ոքի իրավունք չի տալիս խուճապ տարածել Ադրբեջան գնացած դավաճանների ապատեղեկատվությամբ։ Ժամանակն է, որ այս գործալաոճով մարդիկ ազգային անվտանգությանը պատասխան տան իրենց Հայասատանի շահերին վնասող գործունեությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել