Ի դեպ, ավելի համարձակ սրճասերները կարող են սուրճի մեջ ավելացնել մի փոքր դարչին. այն հետաքրքիր համային երանգ է հաղորդում սուրճին:
Ինչպես նաև որպես հավելում էսպրեսո սուրճին կարելի է ավելացնել հարած սերուցք կամ կաթ 

Մի փոքր պատմություն:

«Էսպրեսսո» (Espresso) բառն իտալերենից թարգմանաբար նշանակում է սեղմված:

Այս սուրճի առաջացման պատմությունը սկսվել է դեռ 1901 թվականին, երբ իտալացի ինժեներ Լուիջի Բեցերան պատենտավորեց իր ստեղծած առաջին էսպրեսսոյի մեքենան:

Այդ քայլին նրան դրդեց այն փաստը, որ աշխատողները շատ ժամանակ էին ծախսում ընդմիջման վրա, իսկ ժամանակի մեծ մասը պետք էր սուրճ պատրաստելու համար: Մեքենան իսկապես որ, կրճատեց սուրճի պատրաստման ճամանակահատվածը, քանի որ վերջինիս աշխատանքի սկզբունքն այսպիսին էր. տաք գոլորշին, անցնելով աղացած սուրճի միջով, հագենում է սուրճի մասնիկներով, և արդյունքում հաշված րոպեներում ստացվում է բավականին խիտ սուրճ, որն իր բույրով խենթացնում է մարդկանց:

Որոշ ժամանակ անց պատենտը ձեռք բերեց գործարար Դեզիդերիո Պավոնին, ով իր հերթին սկսեց փորձարկումներ կատարել ջրի ջերմաստիճանի և ճնշման հետ: Սրա արդյունքում սահմանվեցին էսպրեսսո սուրճի պատրաստման ստանդարտները, որոնք արդիական են մինչ այսօր.

  • ջերմաստիճան՝ 87-91 C,
  • Ճնշում՝ 8-9 Բար:

Պավոնին սկսեց սրճեփ մեքենայի մասսայական արտադրությունը, ինչի հետևանքով շատ կարճ ժամանակում Իտալիայի սրճարանների մեծ մասում հայտնվեցին «Պավոնի» բրենդի մեքենաները:

Իսկ 1947 թ-ին միլանցի բարմեն Աչիլլե Գաջիան, փոփոխություններ մտցնելով էսպրեսսոյի պատրաստման տեխնոլոգիայի մեջ, ստեղծեց ավտոմատ սրճեփ մեքենաները:

Նրա մեթոդը մինչ այժմ էլ լայնորեն կիրառվում է էսպրեսսոյի մեքենաների արտադրությունուն, իսկ սրճեփ մեքենաները գնալով ավելի հաճախ են հայտնվում մարդկանց բնակարաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել