Related imageՉեմ կարծում, որ մեր ընդդիմադիր ուժերն այնքան սկզբունքային են և հստակ ու անդրդվելի դիրքորոշում ունեն Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների նկատմամբ, որ այս կամ այն հարցի շուրջ տարակարծությունն է խանգարում նրանց միավորվել գալիք ընտրություններում։
Ուղղակի, եթե ամբողջ աշխարհում կուսակցությունները ձգտում են իշխանության և հանուն դրա մեծ ծրագրեր են իրականացնում, մեզ մոտ հակառակն է, գերադասում են չմիավորվելով մի քանի պատգամավորական մանդատ մուրալ իշխանությունից, քան միավորվել և ձգտել մեծ իշխանության, թեկուզ և այդ համահավասար պայքարի ընթացքում պարտություն կրեն։
Քանի որ մեր իշխանափոխության ձգտող ընդդիմադիրները մինիմալիստ են և մի քանի պատգամավորական աթոռն իրենց հերիք է։ ԱԺ-ի ամբիոններից բոցաշունչ ելույթներ ունենալու և հասարակությանը հիշեցնելու համար, որ իրենք ընդդիմադիր են, այս ընտրություններին որևէ լուրջ դաշինք չի կարելի ակնկալել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել