Image result for ընտրություններԻրականում քաղաքական կառույցների նկատմամբ հասարակության վստահությունն այն աստիճան է սպառվել, իսկ քաղաքական օբյեկտիվ հանգամանքներն այն աստիճան են թուլացրել այս քաղաքական ուժերի դիրքերը, որ գալիք ընտրություններում ոչ մի կուսակցություն, նույնիսկ ՀՀԿ-ն, միայնակ չեն կարողանա իրագործել իրենց քաղաքական նպատակները։ Եվ եթե ՀՀԿ-ն, որի ներկայացուցիչները միշտ սիրում են հայտարարել, որ իրենք եղել են ու կան քաղաքական դաշտի միակ և բացարձակ առաջատարը, վերջին ընտրություններում նույնիսկ ոչ ազնիվ ճանապարհներով վստահ լիներ, որ կարող է իր ուզած արդյունքին հասնել, նույն այդ Սահմանադրական ընտրություններում «այո»-ի հաղթանակի համար բանակցությունների մեջ չէր մտնի ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և մի շարք այլ քաղաքական ուժերի հետ։
Այսինքն՝ ՀՀԿ-ի հետ կուլիսային բանակցություններում որքան նախկին և ներկա ընդդիմադիր ուժերն են շահում կամ ստանում խորհրդարան մտնելու իրենց 5 տոկոսը, նույնքան էլ ՀՀԿ-ն է ամրապնդում իր թուլացած դիրքերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել