Картинки по запросу 1000 դրամ1000 դրամների նախագիծն անցավ ԱԺ-ում։ Եթե հասարակությունը չկարողացավ իր դեմ լինելը ֆեյսբուքյան տիրույթից դուրս գործնականում արտահայտել, ուրեմն՝ պետք է լուռ վճարի այս 1000 դրամները։ Բոլոր դեպքերում պետք է հասկանալ, որ որքան էլ անարդյունավետ տնօրինվեն մեր հարկերը, այս փողը մեր զինվորների համար է, և եթե օրինագիծն անցել է, պետք է լրջորեն հետևենք, որ այդ փողերն իսկապես ծառայեն իրենց նպատակին։ Իսկ ես ամենասկիզբից վստահ եմ եղել, որ այդ գումարները չեն գրպանվի, քանի որ դրանց նկատմամբ, բացի հասարակական խիստ վերահսկողությունից, կլինի գոնե նաև նորանշանակ նախարարի վերահսկողությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել