Image result for հազար դրամ1000 դրամների նախագիծը պետք է տապալվի, եթե մենք ուզում ենք դառնալ պետություն՝ նորմալ պետություն՝ պետական նորմալ ավանդույթներով։ Այս օրերին բազմիցս խոսվեց սոցցանցերում, որ խնդիրը ոչ միայն աղքատ երկրում եռակի, քառակի անգամ մարդկանց հարկելն է կամ նրանց վրա տուրքեր դնելը, այլ նաև այն, որ եթե ուզում ենք կոչվել պետություն, պետք է կարողանանք արդյունավետ տնօրինել հարկերը և բարեգործության վրա հույս չդնել։
Սա դեռ պետություն չէ, քանի որ ապրիլյան պատերազմի ընթացքում հասարակության նախաձեռնողականությանը և զինվորիներին ու բանակին օգնելու պատրաստակամությունը, ՊՆ-ում կարծեցին, որ կարող է դառնալ պետական գործառույթների իրացման հիմնական համակարգ, մեխանիզմ, այլ կերպ ասած՝ բարեգործությունը դարձել է պետության գործառույթների իրացման համակարգ։ Եթե այդպես է, փակեք ձեր աշխատավայրերն ու գնացեք տներով, եթե բարեգործությամբ եք բանակ պահելու։
Այս նախագիծը պետք է տապալվի, այլապես մեկ այլ ոլորտի թալանչի նախարար մի օր կհայտարարի, որ այս կամ այն օրենսդրական նախագծի համար ժողովուրդը պետք է 2000-ական հավաքի։ Սա հակապետական նախագիծ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել