Image result for պաշտոնԻշխանական շրջանակներում ամեն ինչ ֆիզիկայի օրենքներով է. այստեղ, ինչպես էներգիան չի ոչնչանում, այլ միայն փոխակերպվում է, պաշտոնյաները չեն ոչնչանում կամ թողնում քաղաքական ասպարեզը, այլ փոխում են պաշտոնը, աթոռը։
Իսկ այս բոլոր իբրև թե կադրային բարեփոխումները, որոնք կան պետական գերատեսչություններում, ցույց են տալիս որ նախկին նման «բարեփոխումներից» որևէ բանով չեն տարբերվում, նախկինի պես այս կամ այն պատճառով պաշտոնանկ եղածները ամիսներ անց կա՛մ վերադառնում էին նույն պաշտոնին, կա՛մ մեկ այլ դիրք էին զբաղեցնում։
Իսկ այս կառավարության պարագայում ամեն շատ ավելի արագ ստացվեց, դե, օրինակ, առողջապահության նախկին նախարարը հիմա բժշկական համակարգի ռեկտոր է դառնալու։ Մի օր էլ՝ հատկապես ընտրություններից հետո, կտեսնենք, որ նախորդ մի քանի նախարարներ քիչ-քիչ վերադառնում են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել