Ամերիկյան Apple կորպորացիայի եռամսյակային շահույթը նվազել է 2.1 մլրդ դոլարով՝ iPhone սմարթֆոնների վաճառքի նվազման պատճառով։ Այս մասին է վկայում ընկերության հրապարակած եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը։

Ընկերության եռամսյակային եկամուտը կազմել է 46.9 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 9 մլրդ դոլար։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում եկամուտը կազել էր 51.5 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 11.1 մլրդ դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել