Image result for թուրքիաԻրաքի քրդերն ու Իրաքի կենտրոնական իշխանությունները Մոսուլն «ազատագրելու» հետ կապված թուրքական ծրագրերը հողին հավասարեցրին՝ իսլամիստներից քաղաքի ազատագրման նախաձեռնություն իրենց ձեռքը վերցնելով և վերջնականապես ամրապնդելով իրենց իրավունքները այդ տարածքների վրա։
Այս առումով Իրաքի հյուսիսի հաշվին ռազմավարական դիրքեր ամրապնդելու գործում Թուրքիան ձախողվեց այնպես, ինչպես դա եղավ նաև Սիրիայում։ Այս երկու արաբական երկրներում քրդական տարրի գործուն մասնակցությունը՝ անկախ նրանից, թե ինչ թևերի են դրանք պատկանում, գնալով ավելի են մեծացնում նաև Թուրքիայի քրդերի օր առաջ պետություն ունենալու վաղեմի երազանքը։ Թուրքիայի տարածքում քրդական պետության ստեղծումն այլևս ռազմավարական նպատակ է ոչ միայն իրենց քրդերի, այլ նաև ԱՄՆ-ի համար։ Թուրքիայի մասնատումը մոտ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել