Image result for ռդ սովետՊուտինն ասել է, թե ՀԱՊԿ-ն ստեղծված է արտաքին բնույթի սպառնալիքներին համատեղ արձագանքելու համար, իսկ պարոն Պուտինը կարո՞ղ է գեթ մեկ նախադեպ ասել, երբ այս կառույցը արձագանքել է այդպիսի մի սպառնալիքի․ ո՛չ, չի կարող, նման բան չկա։ Չգիտեմ, աշխարհում գոյութուն ունեն ավելի անիմաստ, աննպատակ ռազմաքաղաքական կամ տնտեսական կառույցներ, քան ՌԴ-ի կողմից ստեղծված ԵՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և միջազգային համագործակցության իմիտացիոն բնույթ կրող հետխորհրդային տարածաշրջանի այլ կառույցներ։
Բայց ամենացավալին այն է, որ մեր երկիրը ոչ միայն պարտադրված է գտնվելու այս կեղծ ինտեգրացիոն կառույցներում, որոնք ոչ մի քաղաքական և տնտեսական օգուտ չեն բերում մեր երկրին, այլ ստիպված է հրաժարվելու, շրջանացելու տնտեսական և քաղաքական առաջընթացի նախադրյալներ ստեղծող կառույցների անդամակցությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել