Image result for լևոն ալթունյանԵրբ առողջապահության նախարարն ասում է, թե կոնյակը կամ ծաղիկները կոռուպցիա չեն, ապա սա նշանակում է, որ այս կամ բժշկական գործընթացի ընթացքում բուժքույրերի գրպանը դրվող 2000-3000 դրամն էլ կոռուպցիա չէ, քանի որ նույն կոնյակը, բոմբոներկան կամ ծաղկեփունջը հենց այսքան էլ արժեն։
Նման արտահայտություններ անող նախարարը, կասկածում եմ, թե լավ է հասկանում առողջապահական համակարգի խնդիրները, իսկ հասկանալու դեպքում ցանկություն ունի դրանց լուծումները գտնելու։
Բոլորս էլ լավ գիտենք, որ բժշկական ծառայության դիմաց նախապես վճարելով սահմանված գումարը՝ հետո այդ խեղճ ու կրակ հիվանդը, որը, հերիք չէ, ընկել է կիսագրագետ բժիշկների ձեռքը և իր շատ ցածր աշխատավարձն ու փոքր խնայողությունները ծախսել է բուժվելու վրա, ստիպված է բուժքույրերին գոհացնել, հավաքարարին գոհացնել, հիվանդանոցի պահակին գոհացնել այդ նույն 2000-ական դրամներով կամ էլ կոնյակ-բոբոմբոներկա-ծաղկեփնջով։
Մի՞թե այս նորանշանակ պարոն նախարարը չի հասկանում, որ մի երկրում, որտեղ 35 տոկոս աղքատություն կա պաշտոնական տվյալներով, և որտեղ մարդիկ հաճախ հարկ եղած դեպքում բժշկի չեն դիմում, որովհետև փող չունեն կամ դա անում են պարտք ու վարկ վերցնելով, կիսագրագետ բուժքույրներին կամ վատ աշխատող բժիշկներին գոհացնելու հնարավորություն չունեն, և մի՞թե նա չգիտի, որ այդ ամենը մեր երկրի սոցիալ-տնտեսական պայմաններում լավ էլ կաշառք է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել