Картинки по запросу turkey foreign minister«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն, անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, հայտարարել է, որ Մոսկվան մեծ լավատեսություն չունի մոտ ապագայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Ուշակովը նաև հրաժարվել է բացահայտել բանակցությունների «խոհանոցը»՝ նշելով, որ քննարկվում են շատ տարբերակներ ու առաջարկներ։
Ուշակովի հայտարարությունը կարելի է համարել որպես Կրեմլի պատասխան Անկարային։ Հիշեցնեմ, որ այսօր Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ-ում, պատասխանելով ազերի պատգամավորներից մեկի հարցին, հայտարարել էր, որ ՌԴ-ն և Մինսկի խումբն առաջարկով են հանդես եկել՝ 5 «օկուպացված» շրջանները Բաքվին հանձնել։
Ուշակովի այս մեկնաբանությունից կարելի է ենթադրել, որ Մոսկվան ժամանակին իրոք այդպիսի հիմար և հայադավ նախաձեռնությամբ է հանդես եկել, սակայն հիմա իրավիճակի փոփոխման պատճառով փոխել է իր դիրքորոշումը, որը կրկնում է պաշտոնական Վաշինգտոնի տեսակետը։ Հոկտեմբերի 2-ին նույնպիսի կարծիք Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ հայտնել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Ջ. Քերին, որի կարծիքը հիստերիա էր առաջացրել Բաքվում։
Ամեն դեպքում շատ վատ է, որ մեր ռազմավարական գործընկերը մեր թիկունքում ինչ-որ ծրագրեր է փորձում իրականացնել։ Իսկ երբ դրանք բացահայտվում են նրա «ոխերիմ» բարեկամի՝ Անկարայի կողմից, ապա չի էլ թաքցնում այն, այլ ընդամենը փոխում է կարծիքը։
Հետաքրքիր է, իսկ ըստ ռուսաստանցի թրքասերների՝ երբ է գալու այդ «ապագան», երբ նրանց ծրագիրը կիրականացվի։
Հուսով եմ, որ մենք ԵՐԲԵՔ և ՈՉ ՄԵԿԻՆ դա թույլ չենք տա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել