Image result for նաիրա կարապետյան ԵԵԽՎԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանին թվում է, թե մեծ հերոսություն է արել, որ ԵԽԽՎ հերթական նստաշրջանին մի պարզունակ ելույթ է ունեցել Ադրբեջանում ոչ ժողովրդավար ու թափանցիկ սահմանադրական ընտրությունների, այստեղ գոյություն ունեցող մարդու իրավունքների խախտումների մասին, և ՀՀԿ-ական երիտ-մերիտներն էլ այնպես են դա տարածում հայկական ֆեյսբուքում, կարծես Եվրոպայի համար մի մեծ նորություն են բացահայտել, իսկ ադրբեջանական պատվիրակությունն էլ ազդվելուց արտասվել է։ Հակառակորդի երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդմամբ մտահոգված ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրիա Կարապետյանի ելույթը հայկական լսարանի մոտ, ծիծաղից բացի, ոչինչ չի կարող առաջացնել, որովհետև Ադրբեջանում ժողովրդավարության խնդիրներից խոսելուց առաջ, կարծում եմ, այս տիկնոջը պետք է մտահոգեր մեր երկրում այս արժեքների սովն ու ընտրական պրոցեսների խայտառակ վիճակը, հատկապես, որ ինքն այս կամ այն կերպ համարվում է այդ արժեքների իրացման պատասխանատու։ Նմանատիպ մի ելույթի էլ ադրբեջանցի պատգամավորները երևի շուտով կկարդան մեր մասին, իսկ Նաիրա Կարապետյանի ելույթը ամբողջությամբ կարող էր մեզ էլ վերաբերեր, եթե Ադրբեջան բառին փոխարիներ Հայաստան անունը։
Վերջում մի դիտողություն մեր՝ իրենց շատ խելացի համարող և երկիրը միջազգային հարթակներում ներկայացնող պատգամավորներին․ Եվրոպայում ձեզնից լավ գիտեն՝ որ երկրում քաղաքական և իրավական ինչ մթնոլորտ է տիրում, և պատկերացնում եմ, թե ինչպես են եվրոպացի պատգամավորները քմծիծաղ տալիս, երբ ադրբեջանցիները «մտահոգվում են» Հայաստանում մարդու իրավունքերի ոտնահարումների խնդրով, իսկ մենք՝ Ադրբեջանի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել