Image result for ֆինանսների նախարարԼսում եմ ֆինանսների նորանշանակ նախարարի՝ «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցին տված հարցազրույցը։ Երբ նրա նշանակումից հետո ծանոթացա գոնե պաշտոնապես ներկայացված կենսագրությանը, որոշակի ակնկալիքներ ինձ մոտ էլ առաջացան, քանի որ լավ կրթությունն ու ֆինանսատնտեսական հարուստ փորձը կարևոր նախադրյալներ են։
Բայց առաջին իսկ դիմանկարային հարցազրույցի ընթացքում պարզ է դառնում, որ այս մարդը խոսում է վատ հայերենով, չնայած հայկական կրթություն ունի, գալուստսահակյանական ոճով է «կառուցում» իր միտքը և չի կարողանում հստակ ձևակերպել ասելիքը։
Հիմա շատերը կասեն, թե մարդը կարող է ֆինանսատնտեսական համակարգից հասկանալ, բայց լավ հայերեն չիմանալ․ հավատացեք՝ դա ամենատխմար արդարացումն է։ Եթե մարդը, տարիներ շարունակ զբաղեցնելով լուրջ պաշտոններ, չի կարող տարրական միտք ձևակերպել նորմալ հայերենով, ուրեմն՝ այս մարդն առանձնահատուկ ընդունակություններով չի փայլում։ Եթե մենք խոսում ենք քաղաքական նոր մշակույթի մասին, ապա այդ մշակույթը չի կարող լինել առանց մայրենի լեզվի նկատմամբ հարգանքի և հաղորդակցվելու տարրական ունակությունների, թե չէ ինչո՞վ է տարբերվելու նոր կաբինետը նախորդից՝ նույն պլինտուսից ցածր հայերենո՞վ և խոսքի էթիկայից զուրկ պաշտոնյաներո՞վ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել