Image result for պուտին էրդողան ալիևՄինչ մեր իշանությունները զբաղված են այս կամ անառակին գործուղելով քաղաքական դաշտ, և մասնավորապես՝ ընդդիմությունը կեղտոտելու համար, տարածաշրջանում տեղի են ունենում զարգացումներ, որոնք կարող են մեզ համար դրամատիկ հանգուցալուծում ունենալ։ Ռուս-թուրքական մերձեցումը շարունակվում է, և Պուտինի՝ ստամբուլյան այցի ընթացքում թե՛ վերջինս և թե՛ Էրդողանը խոսել են դեռևս տարիներ առաջ նախագծված «Հարավային հոսք» գազատարի մասին, որը ռուսական գազը Թուրքիայի տարածքով հասցնելու էր Եվրոպա։ Էրդողանն իր խոսքում նշել է, որ «Հարավային հոսք» նախագծի մաս է կազմում նաև Ադրբեջանը, որի գազը նույնպես այս խողովակաշարով կարող է մատակարարվել եվրոպական երկրներ։ Տարիներ առաջ Դմիտրի Մեդվեդևը բավականին հստակ և իրագործելի նախագծերի շուրջ պայմանավորվածություններ ունեցավ Ադրբեջանի հետ, որ վերջինիս գազատար խողովակները կապող օղակ դառնար Միջին Ասիայի, ռուսկան գազի միջև և Թուրքիայով այն դուրս բերել Եվրոպա։ Նորություն չեմ ասի, եթե ասեմ, որ Ադրբեջանին ու Թուրքիային ՌԴ-ն դիտարկում է որպես իր էներգետիկ ծրագրերը կյանքի կոչող կարևորագույն գործընկերներ։ Հիմա, երբ կա եռակողմ համաձայնություն և ցանկություն նախագիծը կյանքի կոչելու, մեզ համար դարձյալ աճում է շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը, քանի որ այս պահի դրությամբ Ադրբեջանը վայելում է ինչպես Թուրքիայի, այնպես էլ ՌԴ-ի լիակատար համակրանքն ու հովանավորությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել