Նոր կառավարությունը որոշում է կայացրել վաճառելու տրանսպորտի և կապի նախարարության շենքը։ Այո՛, գործադիր մարմինը վաճառում է հանրային սեփականությունը, վաճառում է պետական գույքը, որպեսզի լցնի բյուջեն։ Արտագաղթի և տնտեսական բացասական ցուցանիշների պայմաններում գնալով նվազում է հարկատուների թիվը, փոքր և միջին տնտեսվարողները, որոնք նույնպես հարկեր էին վճարում։ Պատկերացնու՞մ եք՝ պետական միջոցների ինչպիսի պակաս կա, որ պետությունը չի կարողանում պետական եկամուտների կայունություն ապահովել և այդ գործառույթը փորձում է իրականացնել հանրային սեփականության հաշվին։
Այստեղ, սակայն, ամենամեծ խնդիրն այն է, որ պետական բյուջեն լցնելու համար մեր կառավարությունը ճիշտ ճանապարհ չի ընտրել, հատկապես որ այդ շենքը վաճառվում է գրոշներով և այլևս դառնալու է մասնավոր սեփականություն։
Նոր կառավարությունը պետք է հասկանա, որ որքան նվազեցնում են իրենց մոնոպոլիաներով և ոչ անբարեխիղճ տնտեսական քաղաքականությամբ փոքր ու միջին բիզնեսի զարգացման նախադրյալները, որքան ստիպում են մարդկանց արտագաղթել, այնքան իրենց թալանն է պակասում, և իրենք մնում են պետական գույքի գրոշների հույսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել