Image result for լիսկաՍյունիքի մարզպետի մոտալուտ ազատման մասին վերջնական որոշումը հավանաբար կկայացվի այսօր։ Վերջապես այս մարզը կԼԻՑԿԱթափվի։ Իհարկե նրա՝ այստեղ տարիներով արմատացած հանցավոր կլանն իր հետքերով վերացնելու համար դեռ ժամանակ կպահանջվի։
Արդեն երեկ մամուլում տարածված լուրերի համաձայն՝ Լիսկան հեռանում է առողջական խնդիրների պատճառով։ Սա թերևս այս պաշտոնանկության ամենածիծաղելի և միևնույն ժամանակ ամենատխուր մասն է։ Այս մարդը չի հեռանում, որովհետև նրա անվան հետ կապվում են բազմաթիվ հանցագործություններ, մանր-մունր խուլիգանություններ, ծեծ ու ջարդեր և այլև, հեռանում է ընդամենն առողջական խնդիրների պատճառով, և հազիվ թե իր հանացավոր գործունեության համար երբևէ ինքը կամ իր թիմակիցները ենթարկվեն պատասխանատվության։ Սա թերևս Հայաստանի քաղաքական համակարգի ամենակործանարար արատներից է։ Բայց, անկախ Լիսկայի հեռանալու պատճառներից, ամենակարևորը՝ նա հեռանում է՝ ազատելով այս հասարակությանն իր հանցավոր ներկայությունից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել