Image result for պետական պարտքՀայաստանի պետական պարտքն օր-օրի աճում է՝ հասնելով անհավանական բարձր թվերի․ այն կազմում է 5.5 միլարդ դոլար՝ կազմելով մեր ՀՆԱ-ի 54 տոկոսը։ Պատկերացնու՞մ եք՝ ընդամենը երկու տարվա ընթացքում պետական պարտք - ՀՆԱ հարաբերակցությունը 43 տոկոսից հասել է 54 տոկոսի։ Սրանք կատաստրոֆիկ թվեր են, այս տեմպերը մեզ կարժանացնեն Հունաստանի ճակատագրին, բայց ի տարբերության այս պետության՝ մենք ո՛չ ԵՄ-ում ենք, ո՛չ էլ տնտեսական այնպիսի վստահելի, բարեկամական կամ ֆունկցիոնալ միության մեջ՝ ի դեմս ԵՏՄ-ի, որ մեզ օգնության ձեռք մեկնեն, ինչպես դա արեցին ԵՄ երկրները Հունաստանի դեպքում։
Հիմա խնդրի միայն մի կողմն է այն, որ պետական պարտքը ժամ առ ժամ հատում է թույլատրելիի սահմանը, իսկ ՀՆԱ-ի մեջ պետական պարտքի 50 տոկոսից ավելը ոչ այլ ինչ է, քան պետական սնանկացման նախնական փուլ։ Մյուս կողմն այն է, որ այս կամ միջազգային կազմակերպությունից վերցված վարկերի արդյունավետությունը մենք չեն տեսել, քանի որ այդ փողերը մսխվել են, փոշիացվել, գրպանվել, և ոչ ոք դրա համար պատասխանտվության չի ենթարկվել։ Ավելին, նորանշանակ վարչապետը, ում կաբինետին ժառանգվել է այդ պարտքը հաղթահարելու ծանր պարտականությունը, ամենևին քայլեր չի ձեռնարկում մեղավորներին փնտրելու կամ նրանց լավ ճանաչելու պարագայում պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ի՞նչ է ստացվում․ ժողովրդի բարեկեցության համար վերցված վարկերը բոլորովին այլ նպատակի են ծառայել։ ՀՀ ոչ մի բնակիչ իր կաշվի վրա չի զգացել վերցված վարկերի օգուտը, բայց այդ պարտքը մնացել է իր վզին։ Ահա, այսպիսի ապաշնորհ պետություն ունենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել