Պատմական գիտությունների թեկնածու

1. Ամենակարևոր հանգամանքը այս ընտրությունների թերևս այն փաստն էր, որ վախի մթնոլորտը գրեթե ամբողջովին բացակայում էր, և քաղաքացիները հնարավորություն ունեին ազատ արտահայտվելու և գործելու` չվախենալով բացասական հետևանքներից, ինչը խոսում է քաղաքացիական հասարակության ձևավորման մասին:
2. ՀՀ նախագահի թեկնածուները տեղեկատվական դաշտում հավասար հնարավորություններ ունեին, և մամուլը լուսաբանում էր իշխանության հասցեին հնչեցրած գրեթե բոլոր հայտարարությունները:
3. Պայքարը ընթանում էր պահպանողականների` ի դեմս ՀՀԿ-ի և լիբերալ թևի` ի դեմս ժառանգություն կուսակցության միջև: Քաղաքական պայքարից դուրս էր մնացել սոցիալիստական թևը:
4. Ընտրություններն աչքի չընկան թեկնածուների դեբատներով, և քարոզարշավի հիմքում ընկած էին ԼՂՀ խնդրի կարգավորման ու սացիալական բարեփոխումներ իրականացնելու խոստումները:
5. Միջազգային փորձագետների և դիտորդների կողմից չարձանագրվեցին աղաղակող խախտումների ու բռնության դեպքեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել