Tert.am-ը գրում է.
Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ին ամյակին նվիրված զորահանդես։

Զորահանդեսին ներկա էին ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ անվտանգության խորհրդի անդամները, պատգամավորներ, կառավարության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, սփյուռքի կառույցի ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հյուրեր: 

Զորահանդեսի հրամանատարն էր Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Անդրանիկ Մակարյանը։ Զորահանդեսն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Զորահանդեսի ընթացքում հանդիսավոր երթով անցան ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները և ցուցադրվեց ԶՈւ ռազմական տեխնիկան։

  
100 մմ տրամաչափի, քարշակվող Տ-12 հակատանկային թնդանոթներ, որոնք նախատեսված են մինչև 8 կմ հեռահարությամբ հակառակորդի կենդանի ուժն ու զրահատեխնիկան խոցելու համար:

 
Հրետանային ստորաբաժանումների կազմում գտնվող Դ - 30 , Դ - 20, և 2Ա36 տիպի հրանոթներ. ի զորու են խոցել մինչև 33 կմ հեռահարության նշանակետեր։ 


Համազարկային կրակի ռեակտիվ և հրթիռային համակարգեր. ԲՄ- 21 համակարգերով սպառազինված ռեակտիվ հրետանի, որը ստիպեց հակառակորդին դադարեցնել սահմանների և բնակավայերի ռմբահարումները։ 


 

WM 80 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ
 

Մինչև 90 կմ կրակի հեռավորություն 67 հեկտար խոցման մակերես ունեցող «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, որն ի զորու է ոչնչացնել հակառակորդի կենդանի ուժը և տեխնիկան, ռազմական և պետական օբյեկտները:
 

Մարտավարական նշանակության, մինչև 70 կմ հեռահարության «Տոչկա Ու» համալիրի հրթիռներ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել